Բաժիններ՝

ՈՒԵՖԱ-ն նոր որոշում է կայացրել ՊՍԺ-«Իստամբուլ» խաղի վերաբերյալ

ՈւԵՖԱ-ն ռասիզմ չի գտել մրցավար Սեբաստիան Կոլցեսկուի խոսքերում, ով աշխատում էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ՊՍԺ-«Իստամբուլ» խաղում:

Հիշեցնենք, որ հանդիպումը դադարեցվեց 14-րդ րոպեին այն բանից հետո, երբ պահեստային մրցավար Սեբաստիան Կոլցեսկուն «Ստամբուլի» մարզիչ Պիեր Վեբոյի նկատմամբ օգտագործեց «սև» բառը: Ֆուտբոլիստները հրաժարվեցին շարունակել խաղը: Հանդիպումն ավարտվեց միայն հաջորդ օրը և փարիզցիների հաղթանակով՝ 5:1 հաշվով:

ProSport-ի փոխանցմամբ՝ այս դրվագի վերաբերյալ ՈՒԵՖԱ-ի հետաքննությունն ավարտվել է, և Կոլցեսկուի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվի: Ենթադրվում է, որ ՈՒԵՖԱ-ն մրցավարի խոսքերում ռասիզմի որևէ դրսևորում չի գտել:

Հանձնաժողովը, օգտագործելով խաղի տեսանյութերը, գտել է, որ Կոլցեսկուն օգտագործում է «այս սևը» արտահայտությունը՝ օգնելու համար գլխավոր մրցավար Օվիդիու Հացեգանին՝ հայտնաբերել «Իստամբուլի» մարզչին:

Լեզվաբանական փորձաքննության համաձայն, ռումիներենում «այս սևը» ձևակերպումը չունի բացասական իմաստ կամ բացասական նշանակություն, և օգտագործված արտահայտությունը չի կարող վիրավորական անվանվել: Ավելին, «սև» բառը հաճախ օգտագործվում է հակառասիստական ​​կազմակերպությունների կողմից:

Նշվում է, որ ռումինական «negru» բառը չի կարող ընկալվել անգլերեն «negro» բառի իմաստով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս