«Փետրվարի 15-ից Ծարավ Աղբյուրի փողոցից նոր երթուղի է գործելու». Հայկ Մարության
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը Հայկ Մարությանին հիշեցրեց, որ նախորդ տարի իրենց առանձնազրույցի ընթացքում քաղաքապետը խոստացել է, որ կլուծվի նաև այն փողոցների խնդիրը, որոնք չեն ներառվել տրանսպորտային նոր ցանցի քարտեզի մեջ, մասնավորապես, խոսքը Ծարավ Աղբյուր փողոցի մասին է, որտեղից ուղիղ կենտրոն եկող տրանսպորտ չկա: Մարությանն ասաց, որ չի մոռացել զրույցը և տեղեկացրեց.
«Փետրվարի 15-ից Ծարավ Աղբյուր փողոցից դեպի Ջէկ-ի կողմերը գործելու է նոր երթուղի՝ նոր կոմպակտ ավտոբուսներով, նոր համակարգով գործող: Ծարավ Աղբյուր փողոցի մեր բնակիչներին ուզում եմ ասել, որ արդեն երկուշաբթի օրվանից կարող եք աշխատանքի գնալ ոչ թե տաքսիով, այլ մեր նոր հարմարավետ ավտոբուսներով: Գիծը վերականգնվում է»: