Բաժիններ՝

Տոկիոյի Օլիմպիադայի կազմկոմիտեի ղեկավարը պաշտոնաթող է եղել սկանդալի ֆոնին

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպական կոմիտեի ղեկավար Յոսիրո Մորին պաշտոնաթող է լինում իր թույլ տված սեքսիստական արտահայտությունների շուրջը ծայր առած սկանդալի ֆոնին: Համապատասխան հայտարարությունը նա արել է փետրվարի 12-ին «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի գործադիր խորհրդի նիստում։

«Այսօրվանից ես հեռանում եմ իմ պաշտոնից: Ես մեծ անհարմարություններ ստեղծեցի իմ անվայել ատահայտություններով: Ես չետք է խոչընդոտ լինեմ Օլիմպիադային պատրաստվելու համար»,- ասել է նա:

Մորին ծնվել է 1937 թվականին: Նա ավարտվել է Վասեդա հեղինակավոր համալսարանը: Իր քաղաքական կարիերայի ընթացքում, լինելով Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ, նա զբաղեցրել է կրթության նախարարի պաշտոնը, գլխավորել տրանսպորտային գերատեսչությունը: 2000-ից մինչեւ 2001 թվականը Մորին եղել է Ճապոնիայի վարչապետ: 2014 թվականին այն բանից հետո, երբ Տոկիոն ընտրվել է 2020 թվականի Օլիմպիադաի մայրաքաղաք, նա գլխավորել է Խաղերի կազմկոմիտեն:

Մորին փետրվարի սկզբին հայտնվել է սկանդալի կենտրոնում իր այն խոսքի համար, թե մարզական կոմիտներում եւ ֆեդերացիաներում կանանց թվի ավելացումը հանգեցնում է դրանց նիստերի ձգձգման: Նա դա բացատրել է այն բանով, որ կանայք, նրա կարծիքով, ելույթ են ունենում չափազանց երկար եւ նրանցից յուրաքանչյուրն անհրաժեշտ է համարում ինչ-որ բան ասել: Հետագայում կազմկոմիտեի ղեկավարը ներողություն է խնդրել իր արտահայտությունների համար, սակայն միանգամից հրաժարական չի տվել:

Կազմկոմիտեի ղեկավարին դատապարտել են մի շարք քաղաքական գործիչներ եւ Խաղերի հովանավորներ, ներառյալ Toyota ընկերությունը: Բացի դրանից, ի նշան բողոքի իրենց աշխատանքից հրաժարվել են շուրջ 500 կամավորներ եւօլիմպիական կրակի փոխանցավազքի մասնակիցներ: Խաղերի կազմկոմիտեի նոր ղեկավարի ընտրությունների ընթացակարգի անցկացման համար, ինչպես սպասվում է, կստեղծվի հատուկ հանձնախումբ: Kyodo գործակալության տվյալներով՝ այդ պաշտոնի հավանական թեկնածու է Օլիմպիադայի եւ Պարալիմպիադայի գործերով նախարար Սեյկո Հասիմոտոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս