Euronews-ի թուրքերեն ծառայության գործունեությունը կդադարեցվի

Ֆրանսիական «Euronews» հեռուստաընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է կրճատել օտարալեզու եթերները։ Մասնավորապես նշվում է, որ հեռուստաընկերությունը լիովին կդադարեցնի թուրքերեն եթերները, իսկ իտալերենով կպահպանվեն միայն ինտերնետային հրապարակումները։

«Euronews»-ի իտալերեն և թուրքերեն ծառայություններում ընդհանուր առմամբ 30 լրագրող էր աշխատում։

2021թ․ փետրվարի 9-ից որոշ արհմիությունների կոչով «Ewronews»-ի աշխատակիցները գործադուլ էին անցկացնում։

«Euronews» հեռուստաընկերությունը հիմնվել է 1993 թվականին և եթեր է հեռարձակվում 12 լեզվով։ Ընկերությունը 500 գրանցված աշխատակից ունի։

Տեսանյութեր

Լրահոս