Բաժիններ՝

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 4 միլիոնը

Ռուսաստանում կորոնավիրուսային վարակով ախտահարվածների թիվը մեկ օրում աճել է 14 494-ով, սակայն օրական ցուցանիշը հոկտեմբերի 17-ից ի վեր ցածր է եղել 15 հազարից: Ախտահարվածների ընդհնուր քանակը հասել է 4 012 710-ի, փետրվարի 10-ին լրագրողներին հայտնել են հիվադնության դեմ պայքարի օպերատիվ շտաբում։

Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմել է 0,36 տոկոս: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել է 22 575-ով: Ընդամենն արդեն բուժվել է 3 516 461 մարդ: Երկու օր է դուրս գրված հիվանդների թիվը գերազանցում է նոր հայտնաբերված դեպքերի քանակին: Ապաքինվածների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ աճել է վարակվածների ընդհանուր թվի մինչեւ 87,6 տոկոսը: Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 536-ով՝ մեկ օր առաջվա 530-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել է 78 134 հիվանդ: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) աճել է մինչեւ 1,95 տոկոսի մակարդակ, հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս