 
                        Արցախի փրկարարները Ֆիզուլիի ուղղությամբ վերսկսել են որոնողական աշխատանքները
 
                                    Արցախի փրկարարները փետրվարի 10-ին վերսկսել են որոնողական աշխատանքներն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Փրկարարական ջոկատներն այսօր որոնումներ են իրականացնելու Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Վերջին երկու օրերի ընթացքում զոհվածների աճյունների և անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել էին՝ կապված ռուսական ու ադրբեջանական զինված ուժերում կատարվող հերթափոխերի հետ»,- ասաց Թադևոսյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        