Մարտի 1-ի զոհի քույրը՝ ավագանու անդամ
Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Երևանի քաղաքապետի տեղակալ ընտրված ավագանու արդեն նախկին անդամ Գայանե Մելքոմ-Մելքոմյանի փոխարեն՝ ավագանու մանդատը կստանա Անուշ Քլոյանը, ով «Իմ քայլը» խմբակցության հերթական հաջորդ համարն է:
Քաղաքապետը շնորհավորեց ավագանու նոր անդամին: Անուշ Քլոյանը Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի քույրն է։ Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում այսօր հաստատել է ավագանու անդամի հայրը՝ Սարգիս Քլոյանը։