Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» անաղարտ վիճակով չի հասել մեզ․ հիշարժան փաստեր
Հիշարժան փաստեր եւ պատմություններ
-Հայերեն առաջին գիրքը «Ուրբաթագիրքն» է, որը տպագրել է Հակոբ Մեղապարտը` Վենետիկում, 1512 թ.։
-«Բազմավեպը» մինչ այսօր հրատարակված ամենաերկարակյաց պարբերականն է։ Այն առաջին անգամ լույս է տեսել 1843 թ.։
-Ամենաբեղմնավոր գրիչ ունեցող հայը Ղեւոնդ Ալիշանն է։ Եթե մեկտեղվի նրա գրական ժառանգությունը, ապա այն կկազմի 50 հաստափոր հատոր։
-Հայերեն ամենամեծ մագաղաթե ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է։ Այն այժմ էլ պահվում է Մատենադարանում։ Ունի 601 թերթ։ Թերթերից յուրաքանչյուրը պատրաստված է 1 երինջի կաշվից։ Այն կշռում է 28 կգ։
-Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» անաղարտ վիճակով չի հասել մեզ։ Մեզ հասել է ձեռագիր ընդօրինակը` 14-րդ դարից։
-Հայերեն առաջին պարբերականը «Ազդարարն» է, որից լույս է տեսել ընդամենը 18 համար։