Բաժիններ՝

Չեչնիայի լեռներում կորել է 14 մարդուց բաղկացած խումբը

Չեչնիայի Սունժենսկի շրջանի լեռներում կորել էր 14 մարդուց բաղկացած խումբը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել էհանրապետության արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել Բամութայի շրջանում: Տեղի բնակիչները նախօրյակի վաղ առավոտյան ուղեւորվել են ղանձիլ հավաքելու, որից հետո կապի դուրս չեն եկել: Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Չեչնիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում հաղորդել են, որ կորածներին փնտրում են տասնյակ մարդիկ՝ փրկարարներ, հրշեջներ, ՆԳ նախարարության աշխատակիցներ եւ կամավորներ: ԱԻՆ-ից որոնողական գործողություններին մասնակցում էր 43 մարդ, այդ թվում՝ կինոլոգիական հաշվարկը: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կորածներն ինքնուրույն դուրս են եկել Արշտի գյուղի շրջանում գտնվող անտառից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս