ԱՄՆ չի պատրաստվում վերացնել պատժամիջոցները՝ Իրանը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար. Բայդեն
![](https://168.am/wp-content/uploads/2020/12/bayden-3.jpg)
CBS News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Վաշինգտոնը չի վերացնի Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները՝ վերջինիս հետ բանակցություններ վերսկսելու համար: Խոսքը Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի հնարավոր վերականագման մասին է:
Հիշեցնենք, որ նախագահ Թրամփի վարչակազմը դուրս էր բերել ԱՄՆ-ը Իրանի միջուկային համաձայնագրից:
Բայդենը բացասական պատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն առաջինը կվերացնի պատժամիջոցները` Իրանը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար: Միևնույն ժամանակ, նախագահը հասկացրել է, որ Իրանը նախ պետք է դադարեցնի ուրանի հարստացման ուղղությամբ աշխատանքները, որոնք խախտում են միջուկային համաձայնագիրը: