Հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն
                                    Փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում, երեկ՝ փետրվրի 5-ին հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն՝ Հադրութի ուղղությունից:
Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրա ինքնությունը:
Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:
2020 թվականի Նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը հայտնաբերվել է ընդհանուր 1365 աճյուն:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    