Բաժիններ՝

Քրեակատարողական ծառայողները կանխել են թմրամիջոցների փոխանցման փորձը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները փետրվարի 4-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում, նկատելով շարժ հիմնարկի արգելագոտու մոտակայքում, անմիջապես զննության են ենթարկել վերոնշյալ տեղանքը:

Զննությամբ արգելագոտու խոտածածկ հատվածում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա և հերոին տեսակի թմրամիջոցներին նմանվող, համապատասխանաբար՝ 2.7 գրամ և 0.2 գրամ զանգվածներ, թմրամիջոց հանդիսացող, սուբուտեքս հիշեցնող «B 8» մակնշմամբ 1 և մեթադոն տեսակի 24 դեղահաբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս