Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 190, մահվան՝ 12 նոր դեպք
Հայաստանում փետրվարի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 190 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 421-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 3096 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Փետրվարի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 777 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3873-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 358 է, փաստացի բուժվողներինը՝ 4855 (մեկ օրում նվազել է 180-ով): Մեկ օրում արվել է 2850 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 654,494 թեստ: