Իշխանությունը մտափոխվել է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հավանաբար, այս շաբաթ կհրապարակվի նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը․ երեկ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ Նրա պնդմամբ՝ նոր օրենսգրքում այլեւս չի լինի ռեյտինգային ընտրակարգը, եւ եթե խորհրդարանն ընդունի նախագիծը, ապա առաջիկա ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։
Ըստ ամենայնի, ԱԺ-ում ԸՕ նախագիծը կքվեարկվի ապրիլի վերջերին, քանի որ որոշել են լսել նաեւ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, իսկ հանձնաժողովի նիստը մարտին է։ Իոաննիսյանն ասաց նաեւ՝ լավ կլինի, որ օրենսգիրքն ընդունելուց 6 ամիս հետո միայն ընտրություն կազմակերպեն․ «Իհարկե, տեխնիկապես մեկ ամիս հետո էլ է հնարավոր, բայց ցանկալի չէ»։
Դատելով այս հայտարարություններից՝ կարելի է ենթադրել, որ իշխանությունը մտքափոխվել է եւ պլանավորել է արտահերթ ընտրություններն անցկացնել ամենաշուտը աշնանը»: