ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան շատ հարցերի պատասխաններ կտա. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախապատրաստում են հերթական այցը տարածաշրջան: Արցախի հարցի քաղաքական լուծմանը մեծ կարեւորություն տալու մասին է խոսում այն փաստը, որ համանախագահող երկրի՝ ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի աշխատանքային օրակարգի առաջին հորիզոնականներում է ընդգրկված նաեւ այս հիմնահարցը:
Վերջինս մի քանի օր առաջ հեռախոսազրույց էր ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ:
Կողմերը խոսել են Մինսկի խմբի աշխատանքները խթանելու եւ բանակցությունների միջոցով տեւական ու կայուն քաղաքական կարգավորման հասնելու հարցի շուրջ: ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ռուս-ամերիկյան համագործակցության մասին է խոսել նաեւ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը…»:



