 
                        «Լսի՛ր, դեղին մամուլի սիմվոլ․․․ Հետհաշվարկի ժամացույցը վաղուց է միացված»․ Գագիկ Համբարձումյան
 
                                    Ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը ֆեյսբուքյան իրէջում գրում է․ «Լսի՛ր, դեղին մամուլի սիմվոլ, մեր թշամիների աջակցությամբ, որոշ շահարկումներով ու հանցավոր ինքնավստահության արդյունքում ձեռք գցած իշխանությունդ հարատև չէ և չի փրկելու քեզ ու քո ուսապարկերին արդարադատության և ժողովրդի դատաստանից:
Եվ դա համարժեք է լինելու ոչ միայն ծախածդ հայրենիքի, հազարավոր զոհերի, անդամախեղվածների, այլ տասնյակ հազարավոր այլևս չծնվողների ու ողջ ժողովրդի դժբախտացմանն ու ստորացմանը: Հետհաշվարկի ժամացույցը վաղուց է միացված»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        