«Նիկոլ Փաշինյանը միշտ պետք է լինի այսպես վախեցած, կզած, հայհոյանքների ու ամոթանքների ներքո». «Ադեկվադի» ներկայացուցիչ

«Եկել ենք Սյունիք, որ թույլ չտանք դավաճան Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք»,- վաղ առավոտյան միանալով սյունեցիների պահանջին՝ փակելով Տաթև-Գորիս ավտոճանապարհը, ուղիղ եթերում հայտարարեց «Ադեկվադ» միաբանության անդամ Վահագն Տեր-Նակալյանը:

«Մենք բազմիցս դիմել ենք սյունեցիներին, ևս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել ու նորից դիմել՝ չգնալ ոչ մի համագործակցության դավաճան Նիկոլի հետ, որովհետև անգամ  նրա հետ ձեռքսեղմումը հավասար է նրա հետ համագործակցությանը: Նիկոլ Փաշինյանը եկել էր, որ հանձներ Արցախը, դա նրա մոտ հաջողությամբ ի կատար ածվեց, հաջորդ քայլը լինելու է  Սյունիքը: Նիկոլ Փաշինյանը լինելով սրբապիղծ, իր կողքը հավաքել է իր նման սրբապիղծներին և ամեն կերպ 2.5 տարի անելով դավաճանական քայլեր, ամեն ինչ անում է, որ մենք կորցնենք մեր հայրենիքը, մենք թույլ չենք տալու, որ դա հեշտությամբ նրա մոտ հաջողվի…

Մենք եղբայրներով «Եռաբլուրում» երդում էինք տվել, որ մինչև Նիկոլի ու իր շրջապատի դատաստանը հողը նրանց ոտքերի տակ այրվելու է, իրենք չեն կարողանալու ազատ շրջեն մեր հայրենիքում, նույն օդը նրանք չեն կարողանալու շնչեն: Եթե անգամ նրան հաջողվի ինչ-որ տեղ գնալ, միշտ լինի այսպես վախեցած, կզած, հայհոյանքների ու ամոթանքների ներքո»,- ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Վահագն Տեր-Նակալյանը:

Տեսանյութեր

Լրահոս