«Իմ քայլ»-ի պատգամավորներին և Նիկոլ Փաշինյանին պետք է կանգնեցնել դատարանի առաջ». Մարգարիտ Եսայան
«Երթերի, ցույցերի ժամանակ մարդկանց բռնելը, այսպես իր խայտառակ դատական պրոցեսներ անցկացնելը խոսում է մեկ բանի մասին՝ այս իշխանություններն այլևս փրփուրներից են կախվում, և իրենք այլևս վերջացած են՝ որպես իշխանություն»,- Վահրամ Բաղդասարյանի գործով վերաքննիչ բողոքի քննության մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Նախկին պատգամավորն ընդգծեց, որ այս իշխանությունները հակասահմանադրական ճանապարհով զավթեցին իշխանությունը մեկ նպատակով, և այդ նպատակը Արցախի խնդիրն էր.
«Նոյեմբերի 9-ին ստորագրվեց խայտառակ հայտարարության տեքստը, և Արցախը տրվեց թուրքերին: Երեկ ԱԽ նիստում Փաշինյանը հայտարարում է, որ պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատել թուրքերի և ադրբեջանցիների հետ: Հիմա այսքան զոհեր ունենալով, այսքան գերիներ, անհետ կորածներ ունենալով, այսքան անթաղ դիեր ունենալով, որևէ բան պետությունը՝ որպես իր անմիջական գործառույթ, չի իրականացնում: Մենք այստեղ մնացել ենք ռուսների բարի կամքի հույսին, մնացել ենք ադրբեջանցիների բարի կամքի հույսին, այսինքն՝ երկրի սահմանները բառացիորեն անտերության են մատնված, և ընդդիմության բողոքը, 17 կուսակցությունների բողոքը, մեր ընդվզումները, երթերը, ցույցերը միայն մեկ նպատակ ունեն, որ երկիրը դավաճանորեն ծախած, վարչապետի աթոռը զավթած մարդը պետք է հեռանա, որովհետև դեռ հույս կա, որ այդ խայտառակ հայտարարությունը, որը պետք է միս ու արյուն ստանա ընթացքում, կարելի է ինչ-որ բաներ փոխել և կարևոր բաներ փոխել, որպեսզի մենք՝ գոնե որպես ժողովուրդ և որպես պետություն, կարողանանք փոքրիշատե վերականգնել մեր ազգային արժանապատվությունը: Ինքը եկել է այդ ազգային արժանապատվությունը ոտնահարելու և ոտնահարել է և ցինիկաբար, ստորաբար դեռ շարունակում է խաբել, մարդկանց մանիպուլյացնել, բայց բարեբախտաբար, մեր հասարակությունը և մեր ժողովուրդը սթափ գնահատում է իրավիճակը»:
Մարգարիտ Եսայանը ծիծաղելի համարեց այս դատական գործընթացները, ձերբակալումները, կառավարության շենքի առջև մի քանի շարքով կանգնած ոստիկանները: Նախկին պատգամավորը նաև անդրադարձավ օրեր առաջ կառավարական ամառանոցում ոստիկանական ուժերի կուտակմանը.
«Նույնիսկ ուղղաթիռ էին իջեցրել, ընդամենն ի՞նչ էր տեղի ունեցել, ալկաշ Նիկոլը հարբել էր, բառացիորեն հարբել էր և ամառանոցում նիկոլավարի դեբոշներ էր սարքում, ընդամենը դա էր տեղի ունեցել, որովհետև ինքը վախկոտ տեսակ է: Միայն վախկոտը կարող է հայրենիքը ծախել, համարձակ մարդը, հայրենասեր մարդը չի ծախի երբեք հայրենիքը: Ինքը չի պատկերացնում, որ ընդդիմությունից որևէ մեկն իրեն հենց այնպես չի վերացնելու, մենք իրեն կանգնեցնելու ենք ռազմական և քաղաքական տրիբունալի առաջ, ինքը մինչև իր կյանքի վերջին շունչը պետք է պատասխան տա, ինքը պետք է մինչև վերջ այդ զոհերի արյան բեռի տակ չկարողանա ապրել, որևէ խաղաղ գիշեր չպետք է ունենա, որովհետև ինքը տվել է ոչ միայն հայրենիքը, այլև երիտասարդ լույս տղաների կյանքն է զոհել, ստացվում է իրականում՝ հանուն ոչնչի, որովհետև, եթե դու տալիս էիր այդ հողերը, այդ տղաներն ինչո՞ւ էին զոհվում…»:
Լրագրողի դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես ունեմ պատասխանատվություն և մնում եմ իշխանության, որպեսզի այդ պատասխանատվության կրողը լինեմ, և, որ նույնն ասում են նաև իմքայլական խմբակցության ներկայացուցիչները, Մարգարիտ Եսայանը կոշտ պատասխան տվեց.
«Այդ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին և Նիկոլ Փաշինյանին պետք է իրար հետ պարանով փաթաթել և կանգնեցնել դատարանի առաջ, համաժողովրդական ցասումի առաջ: Ինքը ղալաթ է անում, թե որևէ բան է ասում, ինքը չունի պատասխանատվություն, ինքը սրիկա է, ինքը փողասեր, հայրենիքը դավաճանած սրիկա է, ինքը բառերով, մանիպուլյացիաներով զավթել է իշխանությունը, և ովքեր որ իրեն բերել են իշխանության՝ շատ լավ իմացել են իր կերպարը, հասկացել են, որ նա մեկ սրբություն ունի, և այդ սրբությունը փողն է…»:
Մանրամասները՝ տեսանյութում