««Մանչեսթեր Յունայթեդը» երբեք չի հանձնվում. սա ակումբային առանձնահատկություն է»․ Սուլշեր
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի՝ «Սաութհեմփթոնի» հետ խաղում տարած հաղթանակը (3:2): Թիմը պարտվում էր 2։0 հաշվով, բայց հետո քամբեք արեց՝ Էդինսոն Կավանիի հաղթական գոլերի շնորհիվ:
«Թիմն ավելի ու ավելի լավն է դառնում, սա այն է, ինչ ուզում եմ տեսնել: Մենք լավ մարզավիճակում ենք:
Ընդմիջման ժամանակ ես բավականին հանգիստ էի: Կարևոր էր մեկ այլ գոլ բաց չթողնել և խփել: Նման խաղում միշտ այդպիսի հնարավորություն կլինի: Հանդիպման ընթացքում մենք 5-6 հստակ պահ ունեինք, այնպես որ, ստիպված էինք օգտագործել դրանք: Դա աշխատեց։
Կավանին մեծ ազդեցություն ունեցավ: Գործողությունների կենտրոնում գտնվելու նրա ցանկությունը կենտրոնի հաջողության բանալին է:
«Մանչեսթեր Յունայթեդը» երբեք չի հանձնվում. սա ակումբային առանձնահատկություն է: Բացարձակապես ոչ մի հնարավորություն չկար, որ նույնիսկ մեկ խաղացող հանձնվեր: Սա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողի համար կարևոր հատկանիշ է»,- ասել է Սուլշերը:
Սիրարփի Աղաբաբյան