Կազանյան փաստաթղթում նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը, այլ ոչ դրա ճշգրտումը
ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային պրոցեսի հերթական մանրամասներն է ներկայացրել «Սպուտնիկ Արմենիային»:
Անդրադարձ է կատարվել նաև Կազանյան փաստաթղթի շուրջ այս օրերին գեներացվող շահարկումներին:
«Նախատեսված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է ազգաբնակչության կամարտահայտությունը արտահայտող համաժողովրդական քվեարկության միջոցով, որը պարտադիր իրավաբանական ուժ էր ունենալու։ Քվեարկությանը մասնակցող Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության ներքո նկատի էին ունեցվում ցանկացած ազգության պատկանող բնակիչները այն համամասնությամբ, որը եղել էր Լեռնային Ղարաբաղում մինչև 1988թ., այսինքն` մինչև հակամարտության սկիզբը։
Այստեղ խոսքը գնում էր քվեարկության մասնակցության միայն տոկոսային հարաբերակցության և ոչ որևէ այլ բանի մասին»,-հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Պատրաստեց 168.am-ը։