ՔԿ-ն նյութեր է նախապատրաստում ռուս պայմանագրային զինծառայողի հանկարծամահ լինելու փաստի առթիվ
Ռուս պայմանագրային զինծառայողի հանկարծամահ լինելու փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:
Ավելի վաղ, նոյեմբերի 26-ին Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայից դուրս հայտնաբերվել էր զինվորականի մարմին` առանց բռնության հետքերի: