«Ներկայիս իշխանություններն ամբողջությամբ սպառել են իրենց, իրենց կարգավիճակով ի զորու չեն բանակցել և մեզ համար ցանկալի արդյունքի հասնե». Տիգրան Աբրահամյան
![](https://168.am/wp-content/uploads/2020/07/Tigran-Abrahamyan11.jpg)
Այս պահին մեր օրակարգի առաջնային հարցերից է՝ Ադրբեջանում հայտնված գերիների, ռազմագերիների շուտափույթ վերադարձն ու Ադրբեջանի վերահսկած շրջաններում գտնվող մեր զոհված տղերքի մարմինների տեղափոխումը Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Ներկայիս իշխանություններն ամբողջությամբ սպառել են իրենց, իրենց կարգավիճակով ի զորու չեն բանակցել և մեզ համար ցանկալի արդյունքի հասնել։
Հույսներս Ռուսաստանն ու այն միջազգային կառույցներն ու կազմակերպություններն են, որոնք մեր փոխարեն զբաղվում են նման խնդիրներով։
Այս իշխանությունների համար մարդը արժեք չէ, նաև դա է պատճառը, որ այս վիճակին հասանք»,- գրել է նա: