Ոչ ամեն կնոջը կարող ես փոխարինող գտնել. զգույշ եղիր նրա հետ, ում ցավեցնում ես

Դավաճանությունը ցանկացած մարդու համար ամենացավոտ կենսափորձերից է: Երբ դու վստահում ես ինչ-որ մեկի, իսկ նա հետո թիկունքիցդ հարվածում է: Վստահաբար այդ հարվածի թողած սպին երկար է մնում:

Դա հատկապես վերաբերում է կանանց, ում հետ շատ վատ են վարվում իրենց տղամարդիկ: Դրանից հետո հեշտ չէ կրկին վստահել ինչ-որ մեկի ու բաց լինել նոր սիրո ու նոր հարաբերությունների համար:

Բայց կանայք ցանկանում են «բացվել»:

Կանանց մեծ մասն ուզում է ողջ հոգով ու սրտով ընկնել հարաբերությունների հորձանուտը ու սեփական վստահության համար վարձատրված լինել սիրով: Նրանք ուզում են հավատալ տղամարդուն: Բայց երբ տղամարդը դավաճանում է, կինը կոտրվում է: Այդ պահից նա փակում է իր զգացմունքները՝ նույն ցավը կրկին վերապրելու վախից:

Երբ դու վստահում ես մարդուն, իսկ նա չի արդարացնում քո հույսերը, դա շատ ցավոտ է:

Ահա թե ինչու է պետք զգույշ լինել նրա հետ, ում դու ցավ ես պատճառում, որովհետև ամեն կնոջը դու չես կարողանա փոխարինող գտնել:

Մի օր դու կարող ես գիտակցել, որ նա, ում դու ցավեցրել ես, միակն ու անկրկնելին էր իր տեսակի մեջ:

Դավաճանությունից հետո առաջ շարժվելը դժվար է

Երբ դու մարդուն ես նվիրում քո սիրտը, իսկ այն կոտրում են, դժվար է հավաքել դրա բեկորները ու առաջ շարժվել: Ընդունելը, որ միայն այն պատճառով, որ դու սիրել ես, չի նշանակում, որ ի պատասխան՝ քեզ էլ են սիրել, ամենաբարդն է:

Բայց ոտքի կանգնել ու ավելի ուժեղ դառնալ հնարավոր է, պարզապես ժամանակ է պետք: Մի օր դու հետ կնայես ու շնորհակալ կլինես այն դասերի համար, որոնք դու քաղել ես դառը փորձից:

Դու ավելի ուժեղ ես, քան կարծում ես

Դու այլևս չես կարող հանդուրժել վատ վերաբերմունք: Դու այլևս չես հավատա այն տղամարդուն, ով միայն խոսում է սիրո մասին, բայց փոխարենը ոչինչ չի անում: Այլևս ոչ ոք քեզ չի խաբի:

Հաղթահարելով դավաճանությունը մի անգամ՝ դու կհասկանաս քո արժեքը:

Ներիր ինքդ քեզ, դա քո մեղքը չէ: Այդ նա չի տեսել, թե դու ինչ արժեք ես ներկայացնում քեզնից:

Քեզ ապագայում ավելի լավ պաշտպանիր, բայց պատնեշ մի շարիր սիրո դեմ: Դու կհանդիպես նրան, ով քեզ կվերադարձնի քո հավատը:

Պատրաստեց 168.am-ը

 

Տեսանյութեր

Լրահոս