«Իշխանությունների սրտի դատավորներ Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը դեմ են քվեարկել թիվ 1586-ն որոշման հավելվածի 9.1 և 9.2 կետերի գործողությունը կասեցնելու որոշմանը». Ռոբերտ Հայրապետյան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐՏԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ՈՒ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԸ ԴԵՄ ԵՆ ՔՎԵԱՐԿԵԼ ԹԻՎ 1586-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ 9.1 և 9.2 ԿԵՏԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆԸ։
Ինչպես գիտենք երեկ՝ նոյեմբերի 20-ին, Սահմանադրական դատարանը կայացրել է աշխատակարգային որոշում, որով կասեցվել է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.1 և 9.2 կետերի գործողությունը՝ մինչև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա գործի դատաքննության ավարտը։
Հաշվի առնելով որոշման կարևորությունը ազատ խոսքի իրավունքի տեսանկյունից, հատկապես՝ հետպատերազմյան ժամանակաշրջանում, ինչու ոչ՝ նաև դրա սիմվոլիկ նշանակությունը, անչափ հետաքրքրական է դառնում այն հանգամանքը, թե կոնկրետ որ դատավորներն են կողմ քվեարկել, իսկ որոնք՝ դեմ։
Պարզվում է կասեցմանը կողմ քվեարկած դատավորներն են Թովմասյանը, Պետրոսյանը, Խաչատրյանը, Շաթիրյանը, Թունյանը, Խունդկարյանը, իսկ կասեցմանը դեմ են քվեարկել՝ իշխանությունների սրտի ՍԴ նախագահներ Վահե Գրիգորյանը, Արման Դիլանյանը, ինչպես նաև Վաղարշյանը։
Այսպիսով, կարելի է փաստել, որ իշխանությունները չեն սխալվել իրենց սրտի վնգստացող ՍԴ նախագահի հարցում, պարզապես լավ չեն հաշվարկել այդ անձի կշիռն ու հեղինակությունը դատարանի ներսում, որոշ դատավորների սկզբունքայնությունը, որպիսի հանգամանքների համակցության պայմաններում ընդհանրական առումով կարելի է փաստել, որ ունենք չվնգստացող Սահմանադրական դատարան։
Մնում է հավելել միայն, որ դատական իշխանության նման անկախ և խիզախ գործելաոճը «հանրաքվեին՝ այո» ասող անձանց կատիպի վերաարժևորել սեփական պատկերացումները պետության և անկախ դատական իշխանության նկատմամբ»:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐՏԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ՈՒ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԸ ԴԵՄ ԵՆ ՔՎԵԱՐԿԵԼ ԹԻՎ 1586-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ 9.1 և…
Posted by Robert Hayrapetyan on 2020 թ. նոյեմբերի 21, շաբաթ