ՌԴ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է համատեղ հայտարարությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին
![](https://168.am/wp-content/uploads/2020/11/1035220.jpg)
Մոսկվան կարծում է, որ Հայաստանում ընթացող բողոքի ցույցերը չեն բերի Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի ապակայունացման և չեն վտանգի երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարության կետերի կատարումը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:
«Կարծում ենք, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չեն բերի իրավիճակի ապակայունացման, որը կվտանգի ստորագրված հայտարարությունը»,- նշել է Ռուդենկոն: