Բաժիններ՝

Ուկրաինան կալանք է դրել 44 ռուսաստանյան ինքնաթիռների վրա Ղրիմ ավիափոխադրումների պատճառով

Ըստ Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետաքննիչների նյութերի, կալանք է դրվել ռուսաստանյան ավիափոխադրողներից մեկի 44 մարդատար ինքնաթիռների վրա, որոնք խախտել են Ղրիմի տարածք մուտքի ու ելքի կարգը:

«Մինչդատական հետաքննությամբ պարզվել է, որ ներկայում ՌԴ-ի 37 ավիաընկերություններ կանոնավոր ավիափոխադրումներ են իրականացնում բռնակցված թերակղզի՝ խախտելով ուկրաինական օրենսդրության նորմերը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նրանում նշվում է, որ կալանք դնելը եւ հետագա հետաքննչական գործողությունների անցկացումը հնարավորություն կտա սահմանափակել այդ ավիափոխադրողների ինքնաթիռների թռիչքները, այդ թվում՝ եվրոպական երկրներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս