«Ո՞վ ա բանակցելու: Դուք չեք կարող իրավիճակին ադեկվատ լուծումներ տալ, դա արդեն փաստեց Պուտինը»․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բացեցի Փաշինյանի ճանապարհային քարտեզը, կարդացի առաջին կետը, դալշե էլ կարելի ա չկարդալ։

« 1. Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ:»

Հարց 1. Իսկ եթե չվերականգնվեց Մինսկի խումբը, ոնց եք բանակցելու՞, ալտերնատիվ լուծում նախատեսվա՞ծ է:

Հարց 2. Արցախի ի՞նչ կարգավիճակ եք առաջնահերթություն համարում: Անկախությո՞ւնը, Հայաստանի կազմ մտնե՞լը, Ադրբեջանի կազմ մտնե՞լը, Ռուսաստանի կազմ մտնե՞լը: Ո՞րն ա հայկական կողմի դիրքորոշումը կոնկրետ:

Հարց 3. Արցախցիների որ բնակավայրեր վերադարձի՞: Շուշին ու Հադրութը ներառյալ՞, Ադրբեջանի կազմում են ապրելո՞ւ, թե՞ միայն մեր վերահսկողության տակ տարածքներ՞: Եթե առաջինը, ապա ոնց եք մեխանիզմը պատկերացնում՞, Ադրբեջանի քաղաքացիություն են ստանալու, միջանկյալ կարգավիճակ օդում կախված թե ի՞նչ: Եթե երկրորդն ա, ապա մարդկանց արդեն կո՞չ եք արել գնալ հետ, էլ ինչը քննարկվի:

Հարց 4. Ո՞վ ա բանակցելու: Դուք չեք կարող իրավիճակին ադեկվատ լուծումներ տալ, դա արդեն փաստեց Պուտինը։ Այսինքն՝ վստահել բանակցային պրոցեսը ձեզ չի կարելի, դա արդեն փաստ ա։ Երկրորդ մարդը, ով կարող էր բանակցել՝ էլ չկա, հանեցիք աշխատանքից արտգործնախարարին։ Ո՞վ ա բանակցելու, որ կորզի հայանպաստ լուծումներ ձեր թիմից:
Մնացած կետերով էլ չանցնեմ, կարծում եմ, արդեն պարզ ա, ինչ ա իրենից ներկայացնում էդ ճանապարհային քարտեզը»։

Տեսանյութեր

Լրահոս