Բաժիններ՝

Կոնստանտին Տեր-Նակալյանին վնասվածքներ պատճառելու միջադեպի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում

Երեկ երեկոյան համացանցում տեղեկատվություն տարածվեց, որ հարձակման է ենթարկվել Ադեկվատ միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։

Նոյեմբերի լույս 17-ի գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «վերին շրթունքի և աջ ականջի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոնստանտին Տեր-Նակալյանը։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ, օպերատիվ կերպով պարզեցին, որ Կոնստանտին Տեր-Նակալյանն ու հարևանությամբ բնակվող 30-ամյա մի տղամարդ բանավիճել են։

Վեճը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ընթացքում էլ Կոնստանտին Տեր-Նակալյանը վնասվածքներ է ստացել։

Ահազանգից րոպեներ անց տղամարդն իր բնակարանից բերման է ենթարկվել ոստիկանություն ու կատարվածի վերաբերյալ բացատրություն տվել։

Կոնստանտին Տեր-Նակալյանը հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Դատաբժշկի ուղեգիր է տրվել նաև բերման ենթարկվածին։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս