«Արմնյուզն» իր ավելի քան 40 հաղորդումներում փորձել է պահպանել լրատվության ամենասուրբ սկզբունքը՝ լինել հնարավորինս անաչառ. մենք «Արմնյուզը» դարձնելու ենք համահայկական ալիք. Աբրահամ Գասպարյան

Tert.am-ը գրում է. «Արմնյուզը» ՀՀ-ում սփռվող միակ ՀԸ-ն է, որը տեղեկատվական, վերլուծական, լրատվական, քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական կյանքի բոլոր ոլորտներին վերաբերող ինֆորմացիոն հոսքերի համակարգող է և այդ ամբողջը եթեր սփռողը: Բազմակարծություն ապահովող ՀԸ, որտեղ կարելի է տեսնել հասարակական տարբեր շերտերում, տարբերի խավերի շրջանականերում ծավալվող գործընթացների վերաբերյալ տարբեր տեսակետներ և վերլուծություններ: Այս մասին ՀՌՀ նիստի ընթացքում հայտարարեց «Արմնյուզ» ՀԸ լրատվական-վերլուծական դեպարատամենտի ղեկավար Աբրահամ Գասպարյանը:

Ներկայացնելով «Արմնյուզ» ՀԸ անցած ճանապարհը՝ Գասպարյաննը նշեց. ««Արմնյուզը» 2002թ.-ից՝ 19 տարի հայկական հեռուստադաշտում մի քանի փուլերով անցած հեռուստաընկերություն է, բովանդակային առումով մի քանի անգամ էական փոփոխության ենթարկված ՀԸ, բայց վերջին երկու տարում հատկապես կենտրոնացած լրատվական-վերլուծական արտադրանք տալու համար»:

Գասպարյանի խոսքով՝ վերջին 2 տարվա ընթացքում ՀՀ-ում տեղի ունեցած սոցիալ-քաղաքական գործընթացներին զուգահեռ անհրաժեշտ էր ապահովել հարթակ, որում մարդիկ հնարավորություն կունենան կարծիքների տարբեր բևեռներում գտնվող մարդկանց վերլուծությունները համադրել և ներկայացնել հանրությանը:

«Մենք աշխատել ենք, աշխատում ենք և աշխատելու ենք բացառապես մեկ սկզբունքով՝ հնարավորինս քիչ միջամտել հասարակական կարծիքի չեզոքացմանն ուղղված, սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով ի հայտ եկած գործոններին, այդ իսկ պատճառով մեր ավելի քան 40 հաղորդումներում փորձել ենք հնարավորինս պահպանել լրատվության չգրված օրենքով ամենասուրբ սկզբունքը՝ հնարավորինս լինել անաչառ, որովհետև բացարձակ օբյեկտիվություն, բոլորս էլ հասկանում ենք, գոյություն չունի»,-ասաց նա:

Ըստ Գասպարյանի՝ «Արմնյուզ» ՀԸ-ին հատկապես վերջին մեկ տարում հաջողվել է դառնալ այն հարթակը, որտեղ աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերին հնարավորություն է տրվել խոսքը բերել Հայաստան, «Արմնյուզը» դարձնել համահայկական հարթակ:

Գասպարյանն ընդգծեց՝ արտակարգ դրության ընթացքում «Արմնյուզ»-ը, լինելով այլակարծության և ընդդիմադիր տարբեր բևեռներում գտնվող մարդկանց տեսակետները ներկայացնող հարթակ, այդուհանդերձ, կոնտենտի ավելի քան 75 տոկոսը տրամադրել է պաշտոնական, պետական լրատվության ներկայացմանը:

ՀԸ լրատվական-վերլուծական դեպարատամենտի ղեկավարը նշեց՝ «Արմնյուզը» հարթակ է տրամադրում քաղաքական բոլոր ուժերին, ահա հավելեց. ««Արմնյուզ»-ի առկայությունն իր կոնտենտով, աշխատանքի մոդելով, մեխանիզմով մեր պետության հարստությունն է: Մենք «Արմնյուզը» դարձնելու ենք համահայկական ալիք. այն հեռուստաալիքը, որտեղ կարտացոլվեն ազգային պատկանելիության հիմքով յուրաքանչյուր հայի (որ անկյունում էլ լինի) առօրյան, կազմակերպված միտքը, լեզվի, գրականության, մշակույթի, ինքնության պահպանմանն ուղղված բոլոր քայլերը»:

Տեսանյութեր

Լրահոս