Աշխեն Բեգլարյանը ԱԽ գրասենյակի վարչության պետի պաշտոնից ազատվելու դիմում է գրել
Անվտանգության խորհրդի գրասենյակի վարչության պետ Աշխեն Բեգլարյանն ազատվել է աշխատանքից։
Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Սեփական դիմումի համաձայն ազատվել եմ Անվտանգության խորհրդի գրասենյակի վարչության պետի պաշտոնից… Երկար տարիներ ծառայել եմ և ծառայելու եմ Հայրենիքիս…»,-գրել է նա։