«Ձեզ ասում էին` «Չի կարող այդպիսի բան լինել…», իսկ դուք պատասխանում էիք` «Կարող է…»»․ Կարեն Ճշմարիտյան
Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Դուք չլսեցիք…
Դուք նայում էիք, բայց չէիք տեսնում:
Դուք լսում էիք, բայց չէիք ընկալում:
Դուք կարդում էիք, բայց չէիք հասկանում:
Փորձում էին բացատրել, բայց դուք չէիք ցանկանում լսել:
Ձեզ փաստեր էին ներկայացվում` անհերքելի, անժխտելի փաստեր, բայց դուք չէիք հավատում, պատասխանում էիք` «Բայց ասում են…»:
Հայտարարում էին, որ « Չի կարելի…», իսկ դուք ասում էիք` «Կարելի է… »:
Ձեզ ասում էին` «Չի կարող այդպիսի բան լինել…», իսկ դուք պատասխանում էիք` «Կարող է…»:
Ձեզ ասում էին` « Ախր, շատ վատ է լինելու…», իսկ դուք պատասխանում էիք` « Ոչինչ, կարևորն այն է, որ «ասում են…»»:
Դուք չլսեցիք…
Դուք մոռացության էիք տվել ձեր իսկ անցյալը…»։