«Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումից հետո որոշել եմ աշխատանքից ազատման դիմում գրել». Սերժ Վարագ Սիսեռյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումից հետո որոշել է աշխատանքից ազատման դիմում գրել: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից.
«Սիրելի հայրենակիցներ,
վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումից հետո որոշել եմ
1-Աշխատանքից ազատման դիմում գրել
2-Դադարեցնել անդամակցությունս Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը
Շնորհակալություն եմ հայտնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ինձ նմանօրինակ պատասխանատու աշխատանք վստահելու և անձնուրաց ղեկավարման համար»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։
Հպարտ եմ ձեզանով»: