«Խնդրում եմ ձեզ՝ անհապաղ նկարահանող խմբեր ուղարկել Արցախի այն շրջաններ, որոնք դեռևս մերն են և հարուստ մշակութային ժառանգություն ունեն․ Հետագայում այդ նյութերը շատ են պետք գալու…»
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թախանձագին խնդրանք հեռուստաընկերություններին
Խնդրում եմ ձեզ անհապաղ նկարահանող խմբեր ուղարկել Արցախի այն շրջաններ, որոնք դեռեւս մերն են եւ հարուստ մշակութային ժառանգություն ունեն։
Մանրամասն նկարահանեք, փաստագրեք, գույքագրեք մեր մշակութային ժառանգությունը, որ դավաճանական համաձայնությամբ մոտ օրերին անցնելու է ոսոխին։
Հետագայում այդ նյութերը շատ են պետք գալու…»։



