«Արցախը կանգուն է։ Վիրավոր է, բայց կանգուն է»․ Ռուբեն Ռուբինյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բանակը կռվել է հերոսաբար։ Սա փաստ է։ Արել է հնարավորն ու անհնարինը ուժերի առկա հարաբերակցության պայմաններում։
Բայց սա, ցավոք, բավարար չի եղել՝ հասնելու այն արդյունքին, որի մասին բոլորս երազում էինք։ Սա ևս փաստ է։
Բայց Արցախը կանգուն է։ Վիրավոր է, բայց կանգուն է։ Իսկ քանի Արցախը կանգուն է, կանգուն է լինելու նաեւ մեր կամքը։
Պիտի ամոքենք մեր վերքերը, փառավորենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի գնով կանգուն են պահել Արցախը, ուշադիր ու հոգատար լինենք մեր գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, զոհվածների հարազատների նկատմամբ ու վերածնվենք միասին։
Հավերժ փառք ընկածներին»։