«Չհամարձակվեք մեղադրել բանակին․ բանակը զոհված ու վիրավոր տղերքն են, որոնք իրենց կյանքն ու առողջությունը չխնայեցին, որ պաշտպանեն այն, ինչ հանձնեցին մի ստորագրությամբ»
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չհամարձակվեք մեղադրել բանակին։ Բանակը էդ իմ ընկերներն են, որոնք ամիսուկես առանց բողոքելու, բարձր ոգով ու սթափ իրենց գործն են արել։ Էդ զոհված ու վիրավոր տղերքն են, որոնք իրենց կյանքն ու առողջությունը չխնայեցին, որ պաշտպանեն այն, ինչ հանձնեցին մի ստորագրությամբ։ Բանակը էդ կամավորականներն են, որ իրենց խաղաղ ու կոմֆորտ կյանքը թողած, գնացել են առաջնագիծ զորքի կողքը կանգնել։ Չհամարձակվեք էդ տղերքի ղադրին կպնել»։