Արցախի մայրաքաղաքը հրթիռակոծվում է. խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ. Արցախի ԱԻՊԾ

Խաղաղ բնակավայրերի և բնակչության ուղղությամբ չթույլատրվող զինատեսակներից կրակ բացելը` ռազմական հանցագործություն է։ Այս մասին հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Ստեփանակերտն այս պահին դարձյալ թշնամու թիրախում է։

Արցախի մայրաքաղաքը հրթիռակոծվում է։ Խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ։
ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները տարբեր հասցեներում կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ։

Տեսանյութեր

Լրահոս