Բաժիններ՝

Մերկելը նշել էԱՄՆ-ի կարևոր դերը աշխարհում ազատության ու խաղաղության համար

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, նշել է նրա փորձը, Գերմանիայի եւ Եվրոպայի նրա իմացությունը:

«Մենք՝ գերմանացիներս, վերապրել եւ փորձով իմացել ենք, թե ինչ կարեւոր դեր է ԱՄՆ-ը խաղում աշխարհում ազատության ու խաղաղության համար: Մենք անմիջականորեն վերապրել եւ փորձով իմացել ենք, թե ինչ մեծ նշանակություն ունեն ամերիկա-գերամանական բարեկամությունը, անդրատլանտյան գործընկերությունը Գերմանիայի համար, Եվրոպայի ու աշխարհի համար»,-Մերկելը նոյեմբերի 9-ին հայտարարել է լրագրողներին: Նա նշել է, որ «յուրաքանչյուր չորս տարին մեկ ամբողջ աշխարհն առանձնահատուկ ուշադրությամբ է հետեւում ԱՄՆ-ի ընտրություններին»:

«Ես սրտանց շնորհավորում եմ Ջո Բայդենին ԱՄՆ-ի 46-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ջո Բայդենն իր հետ բերում է ներքին ու արտաքին քաղաքականության բազմամյա փորձ: Նա լավ գիտի Գերմանիան եւ Եվրոպան: Ես հաճույքով եմ հիշում նրա հետ տեղի ունեցած հաճելի հանդիպումներն ու զրույցները»,-շարունակել է Մերկելը: Գերմանիայի կանցլերը նաեւ շնորհավորել է Քամալա Հարիսին՝ փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ՝ նրան համարելով «Ամերիկայի հնարավորությունների օրինակ»: «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ ծանոթանալուն»,-հավելել է Մերկելը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս