Փարիզում ավազակները սաուդյան արքայադստեր տնից ավելի քան 700.000 դոլար արժողությամբ շքեղ իրեր են գողացել
![](https://168.am/wp-content/uploads/2020/11/gox.jpg)
Ֆրանսայի մայրաքաղաք Փարիզում ավազակները սաուդյան արքայադստեր տնից առևանգել են ավելի քան 700 000 դոլար արժողությամբ թանկարժեք իրեր, գրում է The Guardian-ը՝ իր աղբյուրներին հղումով։
47-ամյա արքայադուստրը, որը օգոստոսից ի վեր չի եղել իր բնակարանում, վերադառնալով հայտնաբերել է, որ անհետացել են 600 000 եվրո (ավելի քան 700,000 դոլար) արժողությամբ պայուսակներ, ժամացույցներ, թանկարժեք զարդեր և մորթիներ։
Արքայադուստրը, որի անունը չի հրապարակվում, բացահայտելով կատարվածը՝ շոկի է մատնվել և տեղափոխվել հիվանդանոց․ նշվում է, որ մինչ օրս նա չի խոսել իրավապահների հետ։
Ըստ աղբյուրի՝ ավազակներն, ըստ ամենայնի, առանց ուժ կիրառելու և հեշտությամբ են ներխուժել Ֆրանսիայի մայրաքաղաքի հենց կենտրոնում՝ Գեորգ V էլիտար պողոտայից ոչ հեռու գտնվող բնակարան։
Նշվում է, որ նրանք գողացել են Hermes նորաձևության տան 30 պայուսակ, Cartier ապրանքանիշի ժամացույցներ, ոսկերչական իրեր և մորթիներ։
Դատախազությունը պաշտոնական հետաքննություն է սկսել, որով կզբաղվի ավազակության դեմ պայքարի Փարիզի ոստիկանության հատուկ ստորաբաժանումը։