Քյարամ Սլոյանի անվան եզդիական կամավորական ջոկատը մեկնում է առաջնագիծ
Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի անվան եզդիական կամավորական ջոկատը մեկնում է առաջնագիծ: «Զինուժ մեդիա»-ի ռեպորտաժում ջոկատի հրամանատարը նշում է, որ իրենք մեկնում են լինել-չլինելու պայքար մղելու:
«Սա լինել-չլինելու պահն է: Իհարկե, գիտենք` թշնամին ինչ զենքեր է օգտագործում, բայց մեր գործն արդար է, պայքարն արդարացի է: Թույլ չենք տա, որ նրանց ժանգոտած յաթաղանը նորից մեր գլխին շողշողա»,- ասաց ջոկատի հրամանատարը:
Ջոկատի անդամ տղաները հավելում են, որ մեկնում են նաև իսլամիստ ահաբեկիչներից իրենց վրեժը լուծելու:
«Նույն այդ ահաբեկիչները Իրաքում կոտորել են մեր եզդի եղբայրներին, մենք գնում ենք մեր վրեժը լուծելու»,- նշում է կամավորականը:
Եռօրյա վարժանքներից հետո ջոկատի տղաները վերջին ցուցումներն են ստանում առաջնագիծ մեկնելուց առաջ և հավելում, որ ի տարբերություն Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների, որոնց ստիպողաբար են տանում առաջնագիծ, իրենք կամավոր են մարտի գնում` հանուն Հայաստանի և Արցախի: