Բաժիններ՝

Երկու տղամարդու դանակահարություն Երևանի Հասրաթյան փողոցում

Նոյեմբերի 2-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի ծակած վերքերով բուժօգնության են դիմել 31 և 32 տարեկան երկու տղամարդ։

Ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողներին նրանք ի վիճակի չէին բացատրություն տալու:
Նշանակվեցին փորձաքննություններ։

Կարճ ժամանակ անց ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներով պարզեցին, որ նույն օրը, ժամը 17-ի սահմաններում, մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում վիճաբանություն էր եղել, որի ընթացքում էլ տղամարդիկ ստացել էին վնասվածքները։

Ճշտվեց նաև կասկածյալի ինքնությունը։ Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և բացատրական աշխատանք։

Անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ Առինջ գյուղի 30-ամյա բնակիչը ներկայացավ նախաքննական մարմնին և տվեց խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս