Բաժիններ՝

Թուրքիան հայտարարել է Միջերկրական ծովում երկրաբանական հետազոտությունների վերսկսման մասին

Թուրքիան հայտարարել է Միջերկրական ծովում Barbaros Hayreddin Pasha սեյսմոգրաֆիկ նավի աշխատանքների վերսկսման մասին։ Աշխատանքները կընթանան մինչև փետրվարի 16-ը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ավելի վաղ թուրքական Oruç Reis նավը սկսել էր սեյսմիկ հետազոտություններ Արևելյան Միջերկրականում, որը Հունաստանը համարում է իր տնտեսական բացառիկ գոտին։ Սա լարվածություն էր առաջացրել Անկարայի ու Աթենքի հարաբերություններում։

Նշենք, որ Աթենքի և Անկարայի հարաբերություններում նոր լարում է առաջացել այն բանից հետո, երբ Թուրքիան երկրաբանահետախուզական հորատող նավեր ուղարկեց Միջերկրական ծովի արևելյան շրջան` հունական կղզիների ափամերձ հատված։

Նշյալ միջադեպի հետևանքով Հունաստանը Թուրքիային մեղադրեց իր օդային ու ծովային սահմանը խախտելու մեջ ու պահանջեց դուրս բերել իր տարածքից թուրքական նավերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս