Թուրք լրագրողը բացահայտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայում Թուրքիայի պանթուրքական նկրտումները

Թուրք լրագրող Քյուրշադ Զորլուն Բաքու կատարած այցի մասին հոդվածում բացահայտել է Ադրբեջանի և Թուրքիայի պանթուրքիստական նպատակներն ու ծրագրերը: Նա հոդվածը հրապարակվել է Հաբերթուրքում:

Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի պատվիրակության հետ Բաքու կատարած այցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման մասին հոդվածում լրագրողը գրել է, որ «թեպետ շատ չի խոսվում, սակայն Ղարաբաղի պաքարը թյուրքական աշխարհի համար կարևոր նշանակություն ունի»։

Քյուրշադ Զորլուն Ղարաբաղում ընթացող գործընթացը բացատրում է պանթյուրքիզմի տեսանկյունից, այն է՝ «Թուրքիա-Նախիջևան-Զանգեզուր-Թավրիզ-Կասպից ծով առանցքում»։

«Եթե այս խնդիրը ընդունելի սահմաններով լուծվի, շատ հավանական է, որ Եվրասիական տարածաշրջանում ուժային նոր հարաբերակցություն կհաստատվի»,- գրել է լրագրողը:

Տեսանյութեր

Լրահոս