«Զինծառայողներ Արամ Զոհրաբյանը, Նվեր Ավանյանը, Արթուր Սարկիսյանը և Արայիկ Հարությունյանը ներթափանցել են թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել ականանետային դասակի ամբողջ անձնակազմին․․․»
Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Զինծառայողներ Արամ Զոհրաբյանը, Նվեր Ավանյանը, Արթուր Սարկիսյանը և Արայիկ Հարությունյանը ներթափանցել են թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել մեր ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմին և, առգրավելով կարևոր փաստաթղթեր ու սպառազինություն, բարեհաջող հետ են վերադարձել»: