Բաժիններ՝

Մենք բոլոր միջոցներով պայքարելու ենք ահաբեկչության դեմ․ Սեբաստիան Կուրցը Վիեննայի բնակիչներին կոչ է արել դուրս չգալ տներից

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ահաբեկչություն է որակել Վիեննայում տեղի ունեցած կրակոցները՝ հայտարարելով, որ բոլոր միջոցներով պայքարելու են ահաբեկչության դեմ։ Կուրցը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում Վիեննայի պաշտպանությունը ստանձնելու է բանակը։ Սեբաստիան Կուրցն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Մեր Հանրապետությունը դժվար ժամեր է ապրում։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել արտակարգ իրավիճակների բոլոր աշխատակիցներին, որոնք հատկապես այսօր վտանգում են իրենց կյանքը մեր անվտանգությունն ապահովելու համար։

Մեր ոստիկանությունը որոշիչ գործողություններ կիրականացնի այս զազրելի ահաբեկչության մեղավորների դեմ։ Ես ուրախ եմ, որ մեր ոստիկանները կարողացել են շարքից հանել ահաբեկիչներից մեկին։ Ահաբեկչությունը երբեք չի կարող մեզ վախեցնել, մենք պայքարելու ենք այդ հարձակումների դեմ բոլոր միջոցներով։ Որպեսզի ոստիկանությունը կարողանա ամբողջովին կենտրոնոնալ ահաբեկչության դեմ պայքարի վրա, Դաշնային կառավարությունը որոշել է, որ բանակը ստանձնելու է Վիեննայի պաշտպանությունը»,- գրել է Կուրցը։

Ավստրիայի վարչապետը ցավակցել է զոհերի հարազատներին և մտերիմներին՝ ընդգծելով, որ իր մտքերը վիրավորների հետ են։

Սեբաստիան Կուրցը շնորհակալություն է հայտնել Եվրամիության ղեկավարությանը և միջազգային գործընկերներին ցավակցությունների և համերաշխության համար։

Նա Վիեննայի բնակիչներին կոչ է արել տներից դուրս չգալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս