Բաժիններ՝

Երանոսցիները «Հայաստան» հիմնադրամին են փոխանցվել 28 միլիոն 345.000 դրամ, 11 միլիոն 3000 ռուսական ռուբլի, 7100 դոլար․ առաջնագիծ է ուղարկվել 51 միլիոն 12.000 դրամ արժողության տեխնիկա

Երանոս համայնքը շարունակում է աջակցություն ցուցաբերել առաջնագծին և Հայաստան համահայկական հիմնադրամին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում՝ արցախա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր, համայնքում կամ արտերկրում բնակվող երանոսցիների կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցվել 28 միլիոն 345 հազար դրամ, 11 միլիոն 3 հազար ռուսական ռուբլի, 7 100 ԱՄՆ դոլար։ Բացի այդ, առաջնագիծ է ուղարկվել 51 միլիոն 12 հազար դրամ արժողության տեխնիկա, սարքավորումներ, սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Օժանդակությունն առաջնագծին կրում է շարունակական բնույթ։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս