«Քոչարյանի փաստաբանների կողմից դիմումը հետ վերցնելը սխալ քայլ էր». Էդմոն Մարուքյան

««Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիմումում մեկ կետով էր հակասահմանադրականությունը վիճարկվում, մենք առնվազն 3 կետ էլ պետք է ավելացնենք այդ դիմումին, նոր դիմում է կազմվելու, և, բնականաբար, մեր գործընկերները եթե պահպանեն իրենց ստորագրությունները, երկու խմբակցությունների ստորագրությունները կմիանան, և նոր դիմում կգնա ՍԴ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ որևէ գնդակ չի նետվել իրենց դաշտ, իրենց դիրքորոշումը ներկայացնելուց հետո որևէ իրողություն չի փոխվել. «Քոչարյանի փաստաբանական թիմը իր դիմումը հետ է վերցնում, ինչը սխալ քայլ է, որովհետև ամեն դեպքում այդ գործը քննվելու է, և կարևոր էր, որ իրենց դիմումը մնար այդ գործում: Մենք նույնպես կարծում ենք, որ այդ գործով պետք է որոշում լինի: Դիմումը հետ վերցնել ինչ-որ սոուսով, որ իրավական պետության համար դիմումը հետ են վերցնում, միանշանակ իմանալով, որ գործը քննվելու է, ով եղել է այնտեղ, իրենց խաբել են: Իրենք ասում են՝ դիմումը հետ ենք վերցնում, իրենց նախապայմանը չկա, դա սուտ է: Եթե մեզ հարցնեին՝ մենք դիմումը հետ ենք վերցնում, դուք կդիմեք, մենք կասեինք՝ ընդհանրապես անիմաստ է դիմումը հետ վերցնել: Եթե կա նման հնարավորություն, կարող էին պարոն Թովմասյանին և ՍԴ դատավորներին խնդրել, որ գործը, օրինակ՝ երեկ քննեին, այսօր էլ որոշումը կայացնեին, մենք էլ վաղը դիմումը մուտք անեինք»:

Տեսանյութեր

Լրահոս