Բաժիններ՝

12 միլիոն դրամ՝ Կառավարության պահուստային ֆոնդից՝ Ազգային ժողովին

Կառավարությունը հերթական անգամ փոփոխություն կատարեց 2020 թվականի բյուջեում՝ 14 միլիոն դրամ հատկացնելով Ազգային ժողովին։

Ըստ Կառավարության ընդունած որոշման՝ Ազգային ժողովի նոր վարչական մասնաշենքի կառուցման համար դեռևս 2019թ. դեկտեմբերի 5-ի որոշմամբ աշխատանքների նախագծահաշվային փաստաթղթերի կազմման համար նախատեսվել էր հատկացնել 51 միլիոն 291 հազար դրամ։   ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հայտարարել է մրցույթ, որը տեղի էր ունեցել, սակայն պայմանագիր չէր կնքվել որևէ կազմակերպության հետ։

Հիմա  քաղաքաշինության կոմիտեն առաջարկել է նախագծա-նախահաշվային աշխատանք­ների գծով միջոցներ նախատեսելու հետ միաժամանակ՝ միջոցներ նախատեսել նաև լավագույն երեք էսքի­զային առաջարկների դրամական խրախուսման համար՝ հետևյալ չափերով.

առաջին տեղ – 1,000.0 հազար դրամ,

երկրորդ տեղ – 500.0 հազար դրամ

երրորդ տեղ – 300.0 հազար դրամ

Հիմք ընդունելով այդ առաջարկը՝ Կառավարությունը 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Ազգային ժողովի նոր վարչական մասնաշենքի կառուցման նախագծահաշվային փաստաթղթերի կազմման համար 14 միլիոն 200 հազար դրամ  հատկացրեց Ազգային ժողովի աշխատակազմին։

12 միլիոն 400 հազար դրամը կհատկացվի որպես կանխավճար՝ (25%)  նախագծա­նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման ծառայու­թյան համար։

1 միլիոն 800 հազար դրամ՝ լավագույն երեք էսքիզային առաջարկների համար դրամական խրախուսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս