Բաժիններ՝

Վարկային միջոցներից 35,5 միլիոն դրամ է հատկացվել 2020 թ. ամենագնացներ գնելու համար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում

Կառավարության հունիսի 12-ի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2013 թվականի մայիսի 17-ին ստորագրված «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ֆինանսավորման վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված 3 ավտոտրանսպորտային միջոց հանձնվեց Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Ըստ որոշման՝ նպատակը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ արդյունավետ պայքարն է։

Խոսքը վարկային միջոցներով ձեռք բերված 3 մեքենայի մասին է՝  5.5 մլն դրամ արժեքով «Շևրոլե Նիվա» ամենագնաց, «Ուազ Պատրիոտ» ամենագնաց և  6.5 միլիոն դրամ արժեքով և Շտապ օգնության ավտոմեքենա՝ 23.5 միլիոն դրամ արժեքով. Արդյունքում՝ ստացվում է, որ վարկային միջոցներից  35.5 միլիոն դրամ է հատկացվել մեքենաների գնման համար։

Նշենք, որ 3 մեքենաներն էլ 2020 թվականի արտադրության են։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս