Բաժիններ՝

Կառավարությունը 39 միլիոն դրամ է հատկացրել Կադաստրի պետական կոմիտեին

Կառավարությունը 39 միլիոն դրամ է հատկացրել Կադաստրի պետական կոմիտեին տարածքային գրասենյակներից մեկի կապիտալ վերանորոգման համար։

Մինչ այժմ կոմիտեի «Կենտրոն» սպասարկման գրասենյակը գտնվում է Երևան, Մ. Խորենացի 28 հասցեում, որի համար Կադաստրի կոմիտեի կողմից ամսական վճարվում է 2,583.0 հազար դրամ վարձավճար։

Կառուցվածքային փոփոխության արդյունքում պետական սեփականություն հանդիսացող և Կադաստրի կոմիտեին օգտագործման իրավունքով տրամադրված Բյուզանդի 1/3 հասցեում առաջացել է ազատ տարածք, և հնարավորություն է ստեղծվել կապիտալ վերանորոգում իրականացնելուց հետո տեղափոխելու «Կենտրոն» սպասարկման գրասենյակը, և արդյունքում միայն վարձավճարի գծով տարեկան կտնտեսվի 30,996.0 հազար դրամ գումար:  Ուստի կառավարության հունիսի 5-ի որոշմամբ 39 միլիոն դրամը կուղղվի Բյուզանդի 1/3 հասցեում գտնվող ազատ տարածքի կապիտալ վերանորոգմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս