Բաժիններ՝

ՀԾԿՀ իրավասություն չունի նման հայտարարություն անելու. Ֆորս-մաժորը երկրում շարունակվում է.  Տարոն Սիմոնյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարել է, որ ապրիլի 22-ին ավարտվում է երկրում ֆորսմաժորային իրավիճակը, և եթե 3 օր անց բաժանորդները չկատարեն իրենց  կոմունալ վճարումները, ապա կսկսվեն անջատումներ, բայց այս ընկերության համար պետք է նշենք, որ բնակչության զգալի հատվածը շարունակում է չօգտվել Կառավարության աջակցության փաթեթներից և նրանց համար շարունակում է երկրում գործել այդ նույն ֆորսմաժորային իրավիճակը:

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում, անդրադառնալով ՀԾԿՀ-ի տարածած հայտարարությանը, ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ նշելով, որ նախքան հայտարարություն անելը  պետք է դրա սոցիալական հետևանքները հաշվի առնվեր, բացի այդ՝ ՀԾԿՀ-ն նման հայտարարություն անելու իրավասություն չուներ:

«Դուք, որպես պետություն, կարող եք գնահատել և ասել, որ նման հանգամանքներ առկա են, բայց իրավունք չունեք ասեք, թե վերացել են, որովհետև քաղաքացիների համար այդ հանգամանքները շարունակում են գոյություն ունենալ»,- ասաց  Տարոն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ իրենց խմբակցությունն արդեն վերջին մի քանի ժամվա ընթացքում հարյուրավոր զանգեր է ստացել՝ ՀԾԿՀ-ի տարածած հայտարարության հետ կապված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս